Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք. ԵԽ նախագահ. Տեսանյութ

Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք. ԵԽ նախագահ. Տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված գործընկեր լինել Հայաստանի բարօրրության, անվտանգության ու կայունության համար։

«Այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել մեր երկկողմ հարաբերությունների մասին խոսելու։ Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք ու հաստատում ենք ևս մեկ անգամ աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի տրամադրումը Հայաստանին, որպեսզի աջակցենք Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը»,- ասել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով ենթակառուցվածքների, թվային, կլիմայի, տրանսպորտի ոլորտների, ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը։