Հարսանիքների, հոգեհացերի անցկացման դեպքում ռեստորանը կտուգանվի 10 հազար լարիով

Հարսանիքների, հոգեհացերի անցկացման դեպքում ռեստորանը կտուգանվի 10 հազար լարիով

Հարսանիքների, հոգեհացերի և նմանատիպ միջոցառումների նկատմամբ վերահսկողությունը խստացված է:

«Կառավարության որոշումն արգելում է անցկացնել սոցիալական միջոցառումներ, ինչպիսիք են հարսանիքները, հոգեհացերը կամ տարատեսակ միջոցառումները: Նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար սննդի կետերը կամ տարբեր ծիսական սրահներ առաջին անգամ կտուգանվեն 10 հազար լարիի չափով, իսկ նման գործողությունների կրկնության դեպքում այդ օբյեկտները կփակվեն», – ասել է Ղիբրաձեն: