Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 5։44 րոպեին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 5 կիլոմետր հեռավորության վրա արձանագրվեց ևս մեկ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5.1 մագնիտուդ, երկրաշարժը ուղեկցվել է հետցնցմամբ որի ընթացքում ուժգնությունը կազմել է 3.2 մագնիտուդ։ Հետցնցումը Թբիլիսիի ժամանակով արձանագրվել է 5։51 րոպեին։
Նշենք, որ այսօր Սամեբայում ևս մեկ երկրաշարժ՝ 4.1 մագնիտուդով տեղի էր ունեցել 3։19 րոպեին։
Երկրաշարժերը մեր շրջանում հաճախակի են դարձել ու գնալով ուժգնանում են, ինչն էլ լուրջ մտահոգության և վախի պատճառ է դառնում բնակիչների շրջանում։