Կենսաբժշկության պրոֆեսոր Սահակ Հովսեփյանը խոսեց պատվաստման մասին

Կենսաբժշկության պրոֆեսոր Սահակ Հովսեփյանը  խոսեց պատվաստման մասին

Այսօր՝ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սահակ Հովսեփյանի եւ գյուղի հասարակության մասնակցությամբ:

Հանդիպման նպատակը կապված էր կորոնավիրուսի տարածման եւ պատվաստման մասին տեղեկություն փոխանցելու հետ, որը շատ կարեւոր էր բնակչության համար:

Սահակ Հովսեփյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Հանդիպման հիմնական նպատակը գիտականորեն բացատրել մեր գյուղի ծնողներին, ուսուցիչներին եւ բոլոր նրանց ովքեր հետաքրքրվում են այսօրվա իրավիճակի մասին, կապված covid -19 -ի տարածման, զարգացման եւ պատվաստման պրոցեսի վերաբերյալ: Շատ կարեւոր է, որ մեր հասարակարգը տեղեկացված լինի, որպեսզի կարողանան ճիշտ որոշում ընդունել՝ կարելի՞ է եւ պետք է պատվաստվել, թե՞ ոչ»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Կենսաբժշկության պրոֆեսոր Սահակ Հովսեփյանը խոսեց պատվաստման մասին