Վարակակիրն իրեն դուրս է նետել COVID-կլինիկայի պատուհանից

Վարակակիրն իրեն դուրս է նետել COVID-կլինիկայի պատուհանից

Կորոնավիրուսով վարակակիրն իրեն դուրս է նետել Քութայիսիի COVID-կլինիկաներից մեկի չորրորդ հարկից, նա մահացել է մի քանի ժամ անց։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:

Հաղորդվում է, որ հիվանդը բուժհաստատություն էր բերվել երկու օր առաջ:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է վարում Վրաստանի ՔՕ 115 հոդվածի համաձայն, որը ենթադրում է «ինքնասպանության հասցնել»: