Երեք առեղծված, որոնք հնարավոր է կապված լինեն երկրաշարժի էպիկենտրոնի հետ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում (նախկին անվանումները Կալինինո, Տրոից) հաճախակի են դարձել երկրաշարժերը։ Մասնագետները նշում են, որ ապրելով սեյսմավտանգ գոտում պարբերաբար տեղի են ունենում երկրաշարժեր և ամենաակտիվ գոտիներից մեկը հենց Ջավախքի խզվածքային գոտին է՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտին, որտեղ տեղի են ունենում համեմատաբար շատ երկրաշարժեր, տեղի է ունենում խզվածքային գոտու լիցքաթափում։ Ուրիշ որևէ արտառոց կամ նոր բան չկա, ասում են մասնագետները։ Արտառոց բաներ թերևս կան, առհասարակ երկրաշարժի գոտում և մոտակայքում կան առեղծվածային երևույթներ որոնց մասին շատ քչերը գիտեն։ Թե ինչ կապ ունեն դրանք երկրաշարժերի հետ ոչ ոք չգիտի։ Ամեն դեպքում Ձեզ ենք ներկայացնում երեք առեղծվածային փաստեր.
1. Քչերը գիտեն, որ հենց երկրաշարժի էպիկենտրոնում գոյություն ունի մի վայր, որտեղ սարերի մեջ, թեքության վրա մեքենան մարած վիճակում հետընթաց բարձրանում է դեպի վերև, ջուրը նույնպես այստեղ հոսում է դեպի վերև այլ ոչ թե ներքև։ NOR- ի լրագրողը անձամբ է եղել այստեղ և կատարել փորձարկումներ։ Թե սա ինչ կապ ունի երկրաշարժերի հետ գիտական ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել։ Հարկ է նշել, որ այսպիսի մի վայր գոյություն ունի նաև Հայաստանի Հանրապետությունում։
2. Երկրորդ առեղծվածային փաստը ամպերն են։ Մադաթափա լճի, Ժդանովականի և Սամեբայի երկնքում շատ հաճախ հանդիպում են եզակի դասավորվածությամբ ամպեր, որոնք շատ հաճախ հիշեցնում են ալիքների։ Տեղացիները ասում են, որ սա ուղիղ կապ ունի երկրաշարժի հետ և տեկտոնիկ շարժումների հետևանք է։ Այսպիսի ամպերի դասավորվածությունը հայտնվում է երկրաշարժից դեռևս ժամեր առաջ և սրան հետևել է նաև NOR-ի լրագրողը և 80 տոկոսի դեպքում համընկնում է։ Այս երևույթի մասին գիտական ոչ մի ուսումնասիրություն և փաստ ևս չկա։ Ալիքավոր ամպերի մասին միայն հայտնի է, որ դրանց առաջացմանը նպաստում է նաև ցամաքի մակերևույթը։ Իրար հաջորդող լեռների և հովիտների վրայով անցնող օդային հոսանքներն առաջացնում են ալիքային շարժումներ և մթնոլորտի բավարար խոնավության պայմաններում ալիքավոր ամպերի առաջացման պատճառ են դառնում։
3. Երրորդ առեղծվածը դա Մադաթափա լիճն է, որը իր ափերի մոտ ունի մի քանի փոսեր, որտեղ ամեն մի փոսը մեկ ժամվա ընթացքում կլանում է տասնյակ տոննաներով ջուր։ Թե որտեղ է անհետանում ջուրը և որտեղից է այն դուրս գալիս այստեղ նույնպես ոչ մի գիտական բացատրություն և ուսումնասիրություն չկա։ Եթե ջուրը անհետանում է ինչ որ խորության մեջ այդ դեպքում ինչպես են ձկները մուտք գործում ջուրը կլանող փոսերի մեջ և դուրս գալիս, առեղծվածներ, որոնք բացահայտված չեն։ Միակ փաստը այն է, որ այստեղ ինչ որ բան այն չէ։
Ինչ վերաբերում է հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերին՝ մասնագետները ասում են, որ այստեղ սեյսմիկ ակտիվ գոտի է և ցնցումները կշարունակվեն, իսկ պատճառները հայտնի չեն թե ինչի հետևանքով են տեղի ունենում երկրաշարժերը, իսկ դա ուսումնասիրելու համար և ցանկացած կանխատեսում անելու համար հարկավոր է կատարել բարդ ու թանկարժեք հետազոտություններ: Բնակիչները վախենում են, իսկ մասնագետները ասում, որ խուճապի մատնվել պետք չէ, բայց պետք է շատ զգոն լինել, որովհետև ոչ ոք երբեք չգիտի թե երբ տեղի կունենան ցնցումները և ինչ ուժգնությամբ։