Եղանակը Վրաստանում

Եղանակը Վրաստանում

Օգոստոսի 20-ին արեւմտյան Վրաստանում անձրեւ ու համեմատաբար զով կլինի, – ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ:

Նրանց խոսքով, օգոստոսի 21-22-ը առանձին վայրերում եղանակը կբարելավվի, իսկ օդի ջերմաստիճանը կլինի +24, +29 աստիճան:

Ինչ վերաբերում է Արեւելյան Վրաստանին, ապա, ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, օգոստոսի 20-ին շոգի ֆոնին (+29, +34 աստիճան) տեղ-տեղ անձրեւ կտեղա: Հնարավոր է ամպրոպ, կարկուտ եւ ուժեղ քամի: Օգոստոսի 21-22-ին թույլ անձրև հնարավոր է միայն առանձին շրջաններում:

Թբիլիսիում հնարավոր է տեղա անձրև, իսկ օդի ջերմաստիճանը կլինի +32, +34 աստիճան:1tv.ge