Գարու ներկայիս արժեքը չի փակում կատարած ծախսերը. բնակիչ

Գարու ներկայիս արժեքը չի փակում կատարած ծախսերը. բնակիչ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում աստիճանաբար ավարտին է մոտենում ցորենի և գարու բերքահավաքը:

Հացահատիկի գների մասին, բնակիչներից պարոն Եղիշը ասաց. «Հացահատիկի միջին բերքատվությունը համեմատական կարգով այս տարի լավ է, չնայած որ կարկուտը որոշ տեղեր վնաս էր հասցրել: Հացահատիկի գինը 80 թեթրիից մինչեւ 1 լարի է: Կոմբայնով 1 հա հնձելը արժե 200 լարի, իսկ մեքենայով հացահատիկի տեղափոխման գինը կախված է տարածության երկարությունից, կարելի է ասել որ գարու ներկայիս արժեքը չի փակում արված ծախսը: Կկարողանանք վաճառել թե ոչ դա էլ հարց է»:

Ինչպես գիտեք մեկ հակը արժե 10 լարի, իսկ գարու հակը՝ 6-7 լարի: Այդ մասին փաստում են նաեւ բնակիչները․

«Գյուղացին ի՞նչպես պետք է ապրի, որ պետությունը ընդհանրապես ուշադրություն չի դարձնում: Վերոնշյալ գնով, եթե խոտը առնենք ու կերակրենք կենդանիներին ձեռընտու չէ, քանի որ կաթի գինն էլ շատ ցածր է 1 լիտր կաթը արժե 80 թեթրիից մինչեւ 1 լարի: Վաճառելու դեպքում էլ Մառնեուլիից եկող գնորդները ամենալավ կովի համար վճարում են մինչե 1600 լարի: Եթե այդպես հաշվենք 1 կգ միսը կարժենա 5 լարի, ո՞րտեղ եք լսել այդպիսի թվեր: Ավելի լավ է ընդհանրապես չզբաղվենք անասնապահությամբ»,- ավելացրեց բնակիչը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Գարու ներկայիս արժեքը չի փակում արված ծախսը. բնակիչ