Ավտովթար մարդատար և բեռնատար մեքենաների մասնակցույամբ

Ավտովթար  մարդատար և բեռնատար մեքենաների մասնակցույամբ

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխե-Բորջոմի կապող, կենտրոնական ճանապարհին: Թեթև ավտոմեքենան ու բեռնատարը բախվել են միմյանց: Դեպքը տեղի է ունեցել Ագարա գյուղի մոտ:

Ըստ ականատեսների, կա մեկ վիրավոր: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գործ է սկսել քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը նշանակում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման խախտում, ինչը մարդու առողջությանը թեթև վնսավածք է պատճառել։ Հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանքով կամ պայմանական՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ ոչ ավել, քան երեք տարի ժամկետով, կամ պաշտոնավարելու կամ ցանկացած գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարին չգերազանցող ժամկետով:tv9news.ge