«Օրենքի ուժ չի ստացել, սա դեռ նախագիծ է». Սումբատ Կյուրեղյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Օրենքի ուժ չի ստացել, սա դեռ նախագիծ է». Սումբատ Կյուրեղյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Օգոստոսի 23-ին NOR ռադիոկայանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանին հրավիրել էր տաղավար՝ Վրաստանի քաղաքացիությունից զրկված անձանց և Նինոծմինդայի շրջանի մի քանի գյուղերում բնական գազի բացակայության խնդիրների մասին հարցազրույցի։

Քաղաքացիությունից զրկված անձանց խնդիրների լուծման մասին խոսելիս, հաղորդավար- լրագրող Արկադի Սիմոնյանի այն հարցին, թե որն է այս խնդրի լուծման իրենց առաջարկած նախագիծը, պատգամավորը պատասխանեց.

«Եթե քաղաքացին երկար տարիներ ապրել է Վրաստանում, ասենք հարս է, այլ երկրից եկել է, երկար տարիներ ապրել է կամ հակառակը, դա մեկ և երկրորդ` երբ որ ի սկզբանե ունեցել է Վրաստանի ծննդյան վկայական, ի ծնե եղել է Վրաստանի քաղաքացի, դա նույնպես տարբերակ է, որպեսզի նա ստանա Վրաստանի քաղաքացիություն։ Նորից եմ պնդում, սա կոնկրետ նախագիծ է, ամրագրված չէ դեռ, օրենքի ուժ չի ստացել պարզ պատճառով, քանի որ մենք դեռ չունենք սահմանադրական մեծամասնութուն, որպեսզի մենք կարողանանք այդ փոփոխությունն անել»։

Հաղորդվարի այն հարցին, թե նախագծի մեջ ներառված կլինի՞, որ անձը վրացերեն գրել կարդալ գիտի, բայց խոսել չգիտի, քանի որ հիմնականը լեզվի խնդիրն է։ Այս հարցին Սումբատ Կյուրեղյանը պատասխանեց, որ լեզվի խնդիրը նախագծի մեջ չի ներառվի։

«Եթե լեզվի խնդիրը ներառենք, կրկին նոր խնդիրներ ենք ներգրավում պրոցեսի մեջ»։

Խոսելով հարցի լուծման կոնկրետ ժամկետների մասին, պատգամավորը ասաց.

«Ես չեմ կարող ժամկետներ նշել, հիմա երբ որ սեպտեմբերին սկսենք աշնանային նստաշրջանը, այդ ուղղությամբ կսկսենք աշխատել»:

Աուդիոնյութ.

Radio NOR · «Օրենքի ուժ չի ստացել, սա դեռ նախագիծ է». Սումբատ Կյուրեղյան

Մանրամասները՝ տեսանյութում.