Ինքնասպան եղած անձը հովիվ էր

Ինքնասպան եղած անձը  հովիվ էր

Ավելի վաղ հայտնէլ էինք՝

Տղամարդը մահացու վիրավորում է ստացել, ենթադրաբար ՝ հրազենից: Մահացածին գտել են նրա հարազատները լեռների խորքում գտնվող ժամանակավոր վրաններում և տեղափոխել հայրենի գյուղ, որտեղ Կախեթիի ոստիկանությունը նրան տեղափոխել է դատաբժշկական բուժզննման բյուրո:

Ինքնասպան եղած անձը Աբուլ լեռան վրա օգոստոսի 9 -ի երեկոյան անկած 400 ոչխարների սեփականատերն էր:

Մանր եղջերավոր կենդանիների մի մասը պատկանում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղի ֆերմերին, մի մասն էլ` Կախեթիի ֆերմերներին:

Արոտավայրը գտնվում է Տամբոկա գյուղից 5 -կմ հեռավորության վրա:

Ըստ ՆԳՆ -ի, հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 115 -րդ հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանության հասցնել:

Ներկայացված նորությունը մասսամբ չի համապասխանում իրականությանը: Ավելի հստակ ինքնասպանություն գործած անձը անկած ոչխաչների սեփականատերը չէ: Սխալ տեղեկություն փոխանցելու համար «Nor»ռադիոն հայցում է ընթերողի ներողամտությունը.