Ախալքալաքում թուրքական բեռնատար է շրջվել

Ախալքալաքում թուրքական բեռնատար է շրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին, Ախալքալաք քաղաքի մուտքին, շրջադարձման ժամանակ թուրքական բեռնատարի բեռնատար կցորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում:

Վթարից տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:

Վթարի պատճառով, ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը բարդացել է:

Հայտնում է «Jnews»-ը:



Opinion, pooling and voting