Հում մսի հետ աշխատելիս մի շարք վարակներով վարակելու վտանգ կա, եւ, հետեւաբար, փորձագետները խորհուրդ են տալիս մանրակրկիտ լվանալ սպասքը, տախտակները եւ մակերեսները, որոնց վրա գտնվում է հում միսը: Բայց պե՞տք է միսը ինքնուրույն լվանալ պատրաստելուց առաջ: Այս մասին իր կարծիքն է հայտնել Մեյոյի կլինիկայից սննդաբան Անյա Հիլը։
«Ինչ վերաբերում է բանջարեղենին, լվանալն օգնում է ազատվել ավազից կամ մնացած կեղտից: Սա նվազեցնում է մակերեսի վրա մանրէների քանակը: Բայց երբ խոսքը վերաբերում է մսին եւ թռչնամսին, դա բոլորովին այլ պատմություն է»,-ասել է նա։
Միսը եւ թռչնամիսը, նրա խոսքով, չարժե լվանալ, քանի որ այդպիսով մեծանում է խոհանոցում մանրէների տարածման վտանգը:
Մասնագետի խոսքով՝ թունավորումներից եւ վարակիչ հիվանդություններից խուսափելու համար շատ կարեւոր է միսը հասցնել ճիշտ ջերմաստիճանի. դա թույլ կտա վերացնել սննդով պայմանավորված ցանկացած հիվանդություն: Այսպիսով, հավի միսը պետք է հասցնել 74 աստիճանի ջերմաստիճանի, տավարի, խոզի եւ գառան միսը՝ մինչեւ 63 աստիճան ջերմաստիճանի, իսկ աղացած միսը անվտանգ է ուտել 71 աստիճանի ջերմաստիճանում մշակման դեպքում։ news.am