Թափուր աշխատատեղ Նինոծմինդայի դպրոցներում

Թափուր աշխատատեղ Նինոծմինդայի դպրոցներում

Նինոծմինդայի շրջանի դպրոցներում թափուր աշխատատեղերի համար հրապարակում է արվել teacherjobs.ge կայքում

Նինոծմինդայի Մամզարա գյուղի հանրակրթական դպրոցին անհրաժեշտ է ֆիզիկայի իններորդ և տասներորդ դասարանների ուսուցիչ : Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 22-ն է:

Մեծ Արագյալ գյուղի հանրակրթական դպրոցը չունի աշխարհագրության ուսուցիչ: Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 29 -ն է:

Ուչմանա գյուղի հանրակրթական դպրոցին անհրաժեշտ է վրացերեն լեզվի վեցերորդ դասարանի ուսուցիչ: Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 23 -ն է:

Առավել մանրամասների համար այցելեք teacherjobs.ge կայք.