Ինչպիսին կլինի եղանակը Վրաստանում

Ինչպիսին կլինի եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, սեպտեմբերի 24-ին Վրաստանում կպահպանվի համեմատաբար ցուրտ և անձրևոտ եղանակ: Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում կլինի +13, +18 աստիճան:

Գործակալության տվյալներով, սեպտեմբերի 25-26-ը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +17, +22 աստիճան, և ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա: Եղանակը կբարելավվի սեպտեմբերի 27-ին՝ մինչև +20, +25 աստիճան:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա, ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, սեպտեմբերի 24-ին Թբիլիսիում ամպամած ու անձրեւային եղանակ է լինելու: Քամին կփչի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ: Օդի ջերմաստիճանը կլինի 15, +17, իսկ սեպտեմբերի 25-27-ը համեմատաբար լավ եղանակ կլինի՝ մինչեւ +21, +23 աստիճան: 1tv.ge