Ախալքալաքում ո՞վ և որքա՞ն փող է նվիրաբերել «Վրացական երազանքին»

Ախալքալաքում ո՞վ և որքա՞ն փող է նվիրաբերել «Վրացական երազանքին»

Ազգությամբ հայերը ե՞րբ, ինչքա՞ն և ո՞ր կուսակցություններին են գումար փոխանցել նախընտրական շրջանում: JNEWS-ի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ամենաշատ նվիրատվություն կատարվել է «Վրացական երազանք» կուսակցությանը: Հատկանշական է, որ ընդդիմադիր կուսակցություններին ընդամենը 2-3 հայեր են փոխանցում կատարել:

2021 թվականին «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությանը շուրջ 12 072 319 լարիի նվիրատվություն է կատարվել:

Թվով 54 հայ, 2021 թվականի օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, շուրջ 404 800 լարիի նվիրատվություն են կատարել:

Նվիրատուներից 26-ը Նինոծմինդայի շրջանի բնակիչ են, իսկ 15-ը՝ Ախալքալաքի: Ըստ Վրաստանի պետական աուդիտի ծառայության հրապարակած տվյալների՝ նվիրատու անհատներին ներկայացնում ենք ստորև.

Ախալքալաքի շրջանում գրանցված 15 անհատ շուրջ 87 000 լարիի նվիրատվություն է կատարել «Վրացական երազանքին»: Ախալքալաքում խոշոր չափի նվիրատվություն են արել Արմեն Գրիգորյանը՝ 20 000 լարի, և Սերյոժա Աբրահամյանը՝ 15 000 լարի: Իսկ ամենաքիչ նվիրատվություն կատարել է Ստեփան Սահակյանը՝ 2000 լարի:

Արմեն Գրիգորյանը Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակից է, ինչպես նաև ՋԱՀ-ի Ախալքալաքի մասնաճյուղի տնօրենն է, աշխատում է հասարակական հիմունքներով, իր անունով գրանցված որևէ ընկերություն չունի:

Սերյոժա Աբրահամյանը Ախալքալաքի բնակիչ է, ով քաղաքի կենտրոնում դեղատուն ունի:

Անդրանիկ և Հովիկ Մուրադյանները ներկայիս Ախալքալաքի Սակրեբուլոյի գործող պատգամավորներ են, նաև բիզնեսմեններ են: Նրանք պատգամավորի թեկնածուներ են «Վրացական երազանքի» կողմից:

Ռուբեն Գալստյանը, Ախալքալաքի ներկայիս Սակրեբուլոյի նախագահ և պատգամավորի թեկնածու Նաիրի Իրիցյանի գործընկերն է:

Խաչիկ Մոսոյանը Ախալքալաքի շրջանում տարբեր տենդեր մրցույթների հաղթող է: Նրան պատկանող New Project ընկերությունն է իրկանացնում քաղաքի կենտրոնական զբոսայգու վերանորոգումը:

1. Արմեն Գրիգորյանը օգոստոսի 16-ին փոխանցել է 20 000 լարի:
2. Մհեր Հարությունյանը օգոստոսի 13-ին փոխանցել է 5 000 լարի:
3. Ռուբեն Գալստյանը օգոստոսի 13-ին փոխանցել է 5 000 լարի:
4. Համբարձում Զոփունյանը օգոստոսի 12-ին փոխանցել է 3000 լարի:
5. Սոս Մուրադյանը օգոստոսի 12-ին փոխանցել է 3000 լարի:
6. Խաչիկ Մոսոյանը օգոստոսի 12-ին փոխանցել է 5 000 լարի:
7. Ստեփան Սահակյանը օգոստոսի 12-ին փոխանցել է 2 000 լարի:
8. Սամվել Գոգորյանը օգոստոսի 11-ին փոխանցել է 5 000 լարի:
9. Գագիկ Կոբալյանը օգոստոսի 11-ին փոխանցել է 3 000 լարի:
10. Թումաս Մանուկյանը օգոստոսի 10-ին փոխանցել է 3 000 լարի:
11. Անդրանիկ Մուրադյանը օգոստոսի 9-ին փոխանցել է 5 000 լարի:
12. Սեռյոժա Աբրահամյանը օգոստոսի 9-ին փոխանցել է 15 000 լարի:
13. Արմեն Խաչատուրյանը օգոստոսի 9-ին փոխանցել է 3 000 լարի:
14. Հովիկ Մուրադյանը օգոստոսի 9-ին փոխանցել է 5 000 լարի:
15. Սամվել Գոգորյանը օգոստոսի 3-ին փոխանցել է 5 000 լարի:

Շուրջ 218 000 լարիի նվիրատվություն են կատարել Վրաստանի այլ քաղաքներում ու շրջաններում ապրող հայերը:

Հարկ է նշել, որ ըստ Վրաստանի օրենսդրության, մեկ տարվա ընթացքում անհատները կուսակցություններին կարող են նվիրել 0-ից մինչև 60 000 լարի, իսկ ընկերությունները՝ 0-ից մինչև 120 000 լարի: Թվային այս սահմանափակումները հատուկ են արված, որպեսզի հնարավորինս հավասար պայմաններ և թափանցիկություն ապահովվի բոլոր կուսակցությունների համար:

2021 թվականին«Եվրոպական Վրաստան» կուսակցությանը 224 609 լարիի նվիրատվություն է կատարվել, գումար է փոխանցել թվով 67 անհատ, որոնցից ընդամենը մեկն է ազգությամբ է: Նա Ստեփանե Աբգարյանն է, նվիրել է 4 529 լարի:

«Միասնական ազգային շարժում» կուսակցությանը ոչ մի հայ նվիրատվություն չի կատարել: 2021 թվականին այս կուսակցության օգտին գումար է փոխանցել 153 անհատ, շուրջ 1 331 699 լարի: