Ավարտվել է Փ.Գոնդուրայի ճանապարհի ասֆալտապատումը

Ավարտվել է Փ.Գոնդուրայի ճանապարհի ասֆալտապատումը

Ջավախավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը ավարտել է Փ.Գոնդուրա գյուղից մինչև Մ.Գոնդուրա գյուղ երկու կիլոմետրանոց հատվածի ասֆալտապատումը:

Ասֆալտապատման երկու մրցույթ է հայտարարվել: Առաջին մրցույթի գումարը 426316 լարի է, իսկ երկրորդ մրցույթի գումարը443`443 լարի:

Մոտ երկու կիլոմետր ճանապարհի ասֆալտապատման համար ընդհանուր առմամբ երկու մրցույթ է անցկացվել:

Ըստ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանի, աշխատանքները գրեթե ավարտված են: Ինչ վերաբերում է ճանապարհի մնացած հատվածին, մոտ մեկ կիլոմետր մնում է ասֆալտապատել: Մեկ կիլոմետրանոց նախագիծն արդեն պատրաստ է: Հենց լրացուցիչ գումար լինի, այս հատվածն էլ կասֆալտապատվի:

Նշենք, որ Մ. Գոնդուրա – Փ. Գոնդուրա ճանապարհի ընդհանուր երկարությունը 3 կիլոմետր է:

Հիշեցնենք, որ ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում է Ջավահավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը: