Հեշտիա գյուղում ընտրողների ակտիվությունը ժամը 13։00 -ի դրությամբ (վիդեո)

Հեշտիա գյուղում  ընտրողների ակտիվությունը ժամը 13։00 -ի դրությամբ (վիդեո)

Հեշտիայի գյուղական համայնքում ընտրությունները մեկնարկել է: Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի թիվ 21 -րդ ընտրատեղամասում ժամը 13:00 -ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել են մոտ 200 ընտրող։

Հանձնաժողովի ղեկավարի խոսքով ընտրողների ակտիվությունը գրանցվում է միջին։

Ընտրատեղամասը բացվել է ուղիղ 08:00-ին եւ խախտումներ չի գրանցվել։

Հեշտիա գյուղի թիվ 35 -րդ ընտրատեղամասում ժամը՝ 12։00 -ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել են 118 ընտրող։

NOR ռադիոն կլինի հետեւողական եւ օրվա ընթացքում կտեղեկացնի զարգացող իրադարձությունների եւ համայնքի մյուս գյուղերի մասին եւս։

Հեշտիայի բնակիչ Հովհաննես Քաշանյանը NOR ռադիոյի հետ զրույցում՝ խոսեց ընտրություններից հետո բնակիչների սպասելիքների մասին։

Հեշտիա գյուղի թիվ 21 -րդ ընտրատեղամաս, նկարները ստորեւ․

Հեշտիա գյուղի թիվ 35 -րդ ընտրատեղամաս, նկարները ստորեւ․