Հոկտեմբերի 2-ին Վրաստանում անցկացվեց ՏԻՄ ընտրություններ:
NOR ռադիոկայանը ընտրություններից հետո այցելեց Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն եւ Հեշտիա գյուղեր:
Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի բնակիչներից Արես Օզնեցյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Ջիգրաշեն գյուղը ունի բազմաթիվ խնդիրներ որոնցից են գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակը, խմելու ջրի եւ արոտավայրերի հետ կապված խնդիրները: Ինչ վերաբերում է հետընտրական սպասելիքներին, ապա ոչ մի բանի էլ չենք սպասում, որովհետեւ գիտենք որ իշխող կառավարությունը միշտ պետք է անցնի: Կուզենայի որ գոնե որոշ չափով թոշակները ավելանար սակայն այդպիսի բան չի եղել»:
Նշենք, որ ինչ վերաբերվում է թոշակներին ապա 2022 թվականի բյուջեի նախագծի համաձայն ՝ 2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով, իսկ 70 տարեկանից բարձր թոշակառուներինը ՝ 25 լարիով:
Կենսաթոշակի հետ կապված նյութը ընթերցելու համար անցեք հղումով.
Հեշտիայի բնակիչ Հովհաննես Քաշանյանի խոսքով. «Հիմնականում մեր մոտ ճանապարհների շինարարության, ենթակառուցվածքների եւ անասնապահության հետ կապված խնդիրներ կան, որպես գյուղատնտեսական շրջանի բնակիչ սպասելիքները մեծ են, որ ընտրություններից հետո խոստումները կկատարվեն»: