Նինոծմինդան մաքրվում է նախընտրական պաստառներից

Նինոծմինդան մաքրվում է նախընտրական պաստառներից

ՏԻՄ ընտրություններից հետո Նինոծմինդայի կոմունալ ծառայությունը քաղաքը մաքրում է նախընտրական պաստառներից:

Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետը ակտիվ էր նախընտրական շրջանում: Սա երեւում է պաստառների բազմազանության մեջ, որոնք փակցված են քաղաքի փողոցներում, բակերում եւ ամենուր: Ընտրություններն արդեն ավարտվել են, և այժմ յուրաքանչյուր քաղաքական սուբյեկտ, այսինքն ՝ ընտրություններին մասնակցող կուսակցություն, պետք է այնպես անի, որ ինչպես իր պաստառները փակցվեցին, այնպես էլ հանվեն: Բայց մեր քաղաքապետարանում մաքրումը ստանձնեց Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությունը:

Ինչպես տեղեկացանք կոմունալ ծառայության տնօրեն Անդրանիկ Բդոյանից, աշխատողները պետք է քաղաքը մաքրեն միայն քաղաքական պաստառներից: Նրանք արդեն սկսել են մաքրել պաստառները Նինոծմինդայի գլխավոր փողոցներից:

Ավելացնենք, որ ընտրությունների ավարտից հետո յուրաքանչյուր քաղաքական սուբյեկտ, այսինքն ՝ ընտրություններին մասնակցող կուսակցություն, պետք է այնպես անի, որ ինչպես իր պաստառները փակցվեցին, այնպես էլ հանվեն : «Վրաստանի ընտրական օրենսգիրք» (հոդված 46) սահմանում է այն ժամկետը, որի ընթացքում նախընտրական հետքերը պետք է մաքրվի: