Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ընտրություններից 3 օր առաջ Թբիլիսիում տեղի կունենա «Վրացական երազանք»-ի հանրահավաքը։ Ինչպես մայրաքաղաքից՝ Թբիլիսիից, այնպես էլ երկրի տարբեր շրջանների քաղաքաներից և գյուղերից հանրահավաքին կմասնակցեն «Վրացական երազանք»-ի հազարավոր աջակիցներ։
Ո՞րքան մարդ կմասնակցի հանրահավաքին Նինոծմինդայի շրջանից
Ավելի վաղ խոսակցություններ էին ընթանում, որ Նինոծմինդայի շրջանից հանրահավաքին կմասնակցի մոտավոր 1000 մարդ։ Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, NOR ռադիոկայանը փորձեց պարզել թե, որքան մարդ է մեկնել Թբիլիսի` աջակցելու կառավարությանը։
Ըստ NOR ռադիոկայանի հավաստի աղբյուրների, Նինոծմինդայի շրջանից հանրահավաքին մասնակցելու է մեկնել մոտավոր հաշվարկներով 1500 մարդ։ Դրանք ինչպես սովորական բնակիչներ են, այնպես էլ տարբեր հաստատությունների աշխատակիցներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր վարչապետ Ղարիբաշվիլին խաղաղ ակցիան տեղի կունենա ժամը 17։00-ին Ազատության հրապարակում։ Ըստ փորձագետների, հանրահավաքին կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ։
Ավելի վաղ Ազատության հրապարակում տեղի էր ունեցել «Միացյալ ազգային շարժման» հանրահավաքը, որին մոտավոր հաշվարկներով մասնակցել էր 50 000 մարդ։