TBC և Liberty բանկերը զգուշացնում են կիբերհանցագործությունների մասին

TBC և Liberty բանկերը զգուշացնում են կիբերհանցագործությունների մասին

Կիբերհանցագործությունների վերաբերյալ դեռևս օրեր առաջ հաղորդում էր NOR ռադիոկայանը։

Կիբերհանցագործության մեկ դեպք օրեր առաջ գրանցվել էր Նինոծմինդայում, երբ խարդախությամբ բնակչից գումար էին հափշտակել։ Հանցագործները նաև զանգահարել էին Ախալքալաքի բնակչուհիներից մեկին և պահանջել բանկային քարտի տվյալներ, սակայն բնակիչը NOR ռադիոկայանից արդեն տեղյակ է եղել խարդախ զանգերի վերաբերյալ և չի տրամադրել անձնական բանկային տվյալները։

TBC և Liberty բանկերը տարածում են հայտարարություն կիբերհանցագործությունների վերաբերյալ։

TBC բանկի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Խնդրում ենք նկատի ունենալ, որ նույնանուն բանկի անունից հաճախորդներին զանգահարում են խարդախները, խոսում են ռուսերեն և խնդրում անձնական և բանկային տեղեկատվություն: Այդ դեպքում մի հայտնեք ձեր անձնական տվյալները խարդախներին։ Փաստը ի հայտ գալուն պես տեղեկացրեք իրավապահ մարմիններին և կապվեք մեզ հետ TBC-ի պաշտոնական ալիքներով։

Մենք ակտիվորեն աշխատում ենք Կիբերանվտանգության ծառայության հետ՝ վերացնելու այս փաստերը և անում ենք ամեն ինչ՝ պաշտպանելու մեր հաճախորդներին:

Կիբերհանցագործությունը թվային աշխարհում շարունակական մարտահրավեր է, և ձեր ներգրավվածությունն ու տեղեկացվածությունը շատ կարևոր է»:

Liberty բանկի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերջերս հայտնաբերվել է խարդախության նոր սխեմա՝ հաճախորդների բանկային տվյալները ստանալու համար:

Խարդախ խմբերը զանգեր են կատարում նույնանուն բանկի հաճախորդներին և անձնական տվյալներ խնդրում: Եթե ​​գտնում եք, որ թիրախավորվում եք նմանատիպ խմբերի կողմից, մի հրապարակեք անձնական տվյալները:

Բանկը երբեք չի պահանջի ձեր քարտի համարը, CCV ծածկագիրը և գաղտնաբառը։ Մեզ համար հատկապես կարևոր է օգտատերերի անվտանգությունը, նմանատիպ միջադեպի դեպքում անմիջապես կապվեք մեզ հետ»։