Մահախոսական/ Տիրուն Ստեփանի Դումոյան ֊ Ապարյան

Մահախոսական/ Տիրուն Ստեփանի Դումոյան ֊ Ապարյան

Կյանքից հեռացավ Տիրուն Ստեփանի Դումոյան ֊ Ապարյանը՝ ծնված 1949 թվականին Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում, ամուսնացել է Ժդանովական գյուղում.

Տիրուն Դումոյանը երկար տարիներ աշխատել է Ժդանովականի դպրոցում, հարգված ուսուցչուհի էր։ Կրթել ու դաստիարակել է բազմաթիվ սերունդներ։ Գյուղում հարգված ու օրինակելի անձնավորություն էր։

Հարազատները և համագյուղացիները խորը վշտով սգում են սիրելի Տիրունի անժամանակ մահը և ցավակցում են ընտանիքին։

Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 13:00-ին, Ժդանովական գյուղում: