Լուսանկարը՝ Nor ռադիոյի արխիվից։
Նոյեմբերի 10-ին, կեսօրին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում անհայտ անձինք թալանել են Փոկա գյուղի բնակչի տուն։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպուտի ժամանակ սեփականատերերը տանը չեն եղել։ Տնից գողացել են մոտ 32.000 լարի. Գողերը շրջել են ամբողջ տունը՝ իրենց հետ տանելով դոլարի և լարիի տեսքով գումար։
Այս հարցով մենք կապ հաստատեցինք Վրաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնի հետ, որտեղից մեզ պատասխանեցին.
«Գյուղի կողոպուտի դեպքի առթիվ հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, որը ենթադրում է գողություն։ Այս դեպքի առթիվ կատարվում են քննչական գործողություններ։