Այսօր՝ նոյեմբերի 12 -ին, Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի պատանիների առաջնություն:
Սեղանի թենիսի մրցույթին մասնակցում էին շրջանի հետեւյալ գյուղերի երեխաները՝ Ժդանովական, Մեծ եւ Փոքր Արագյալ, Օրոջալար, Հեշտիա եւ Նինոծմինդա քաղաքի սաները:
Ժդանովականի հանրային դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Էդգար Մնոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այսօր անցկացրեցինք սեղանի թենիսի առաջնություն, որտեղ հաղթող մասնակիցները կնվաճեն ուղեգիր՝ մասնակցելու Ցխալտուբո քաղաքում անցկացվելիք Վրաստանի սեղանի թենիսի պատանիների առաջանությանը: Ժդանովականը ներկայացրեցին թվով 5 մարզիկներ, ունենք լավ արդյունքներ, 5 մարզիկներից 4 -ը մասնակցելու են Վրաստանի առաջնությանը»:
Նշենք, որ Վրաստանի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի
18 -21 -ն ընկած ժամանակահատվածում: Առաջնությանը Նինոծմինդայից կմասնակցեն 12 պատանիներ՝ 7 տղա եւ 5 աղջիկ:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.