Ախալքալաքում մահացել է 19 -ամյա զինծառայող՝ Փոկա գյուղից | Տեսանյութ

Ախալքալաքում մահացել է 19 -ամյա զինծառայող՝ Փոկա գյուղից | Տեսանյութ

Նինոծմինդայում մոբիլիզացվել են մեծ թվով ոստիկաններ։

Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղի մոտ 70 բնակիչներ հավաքվել են Սամցխե-Ջավախքի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի մոտ՝ Ախալցիխեում։ Փոկայի բնակիչները բողոքում են 19-ամյա երիտասարդի մահվան կապակցությամբ։
19-ամյա Սարգիս Սահակյանը ծառայում էր Ախալքալաքի զորամասում։

Նոյեմբերի 11-ին Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցում նա ստամոքսի խոցի վիրահատության է ենթարկվել։ Ընտանիքը տեղեկացվել է հաջորդ օրը։

Սարգիս Սահակյանը նոյեմբերի 16-ին դուրս է գրվել, սակայն կլինիկան հիվանդից պահանջել է հաջորդ օրը վերադառնալ։ Իսկ այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, զանգահարել են ընտանիքին ու ասել, որ զինծառայողը մահացել է։
Հարազատները և համագյուղացիները մտահոգված ու բորբոքված են պատահարի առնչությամբ և պահանջում են պարզաբանում։

NOR ռադիոկայանը այս հարցով զանգահարեց Պաշտպանության նախարարություն, սակայն այնտեղից հայտնեցին, որ անհրաժեշտ է զանգահարել աշխատանքային ժամերին։

Պաշտպանության նախարարության հատուկ քննչական բաժնի ղեկավար Ամիրան Նոզաձեն էլ ասել է, որ Սարգիս Սահակյանի մահվան հանգամանքը կպարզի հետաքննությունը։

Երիտասարդի մարմինը արդեն հետազոտվել է։ Փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ մարմնի վրա ֆիզիկական բռնության հետքեր չկան, իսկ մահվան պատճառը հայտնի կդառնա մեկ ամսից։

Տեսանյութը տարածում է tv9news-ը։