Բնակիչները բողոքում են արոտավայրերը վաճառելու դեմ

Բնակիչները բողոքում են արոտավայրերը վաճառելու դեմ

Գորիի շրջանի Զեգդուլեթի գյուղի բնակիչները փորձում են փակել կենտրոնական մայրուղին, տեղում մոբիլիզացվել է ոստիկանությունը:

Տեղի բնակիչները բողոքում են գյուղական արոտավայրերը օտարերկրյա ներդրողներին վաճառելու դեմ և պահանջում են իրենց վերադարձնել հողերը։

«Մեզնից 75 հեկտար արոտավայր են վերցրել, օտարին են ծախել, հիմա անասունները որտե՞ղ արածեն, ես երկու կով ունեմ, երկու կոպեկ եմ աշխատում, պանիր եմ վաճառում, հիմա այս եկամուտն էլ ինձնից են խլում. »,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ոստիկանները թույլ չեն տվել ամբոխին արգելափակել երթեւեկությունը կենտրոնական մայրուղով, սակայն նրանք չեն ցրվում։ Գյուղացիները սպասում են, որ տեղական իշխանությունների ներկայացուցիչները լսեն իրենց խնդիրները եւ պատասխան տան:

Տեղացիներն ասում են, որ չեն պատրաստվում ցրվել, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել։

Այն դեպքում, եթե ոստիկանությունը դիմի ձերբակալությունների, ցուցարարները խոստանում են, որ ավելի շատ մարդիկ կգնան ակցիայի։