Նինոծմինդայից դեպի անցակետ տանող կենտրոնական մայրուղին, ժամը 9։15-ի դրությամբ ամբողջությամբ պատված է մերկասառույցով։
Նշենք, որ մայրուղին մշակված է աղով ու ավազով, սակայն, մերկասառույցի հաստ շերտը դեռևս չի հալվել և վտանգավոր է երթևեկության համար։
Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել առավել զգուշություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։