Այսօր՝ դեկտեմբերի 1 -ին ժամը 15:30 -ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Ազատության կենտրոնական փողոցի վրա եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բեռնատար ավտոմեքենաները դժվարանում են երթեւեկել:
Վարորդներից մեկի խոսքով՝ մերկասառույցի պատճառով կանգնել են եւ չեն կարող երթեւեկել: Նրանք նշեցին, որ եթե մի փոքր ճանապարհը ավազով ու աղով մշակվեր ապա կկարողանային երթեւեկությունը շարունակել:
Նշենք, որ մի քանի բեռնատար մեքենաներ կայանել են Ազատություն փողոցի երկայնքով:
Ավելի ուշ, ժամը 16։30 -ի սահմաններում նշված ճանապարհահատվածը մշակվեց աղով և ավազով։