Ընտրվել են Սակրեբուլոյի նախագահ և տեղակալներ

Ընտրվել են Սակրեբուլոյի նախագահ և տեղակալներ

Դեկտեմբերի 3-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում պատգամավորներն ընտրել են սակրեբուլոյի նոր նախագահին և տեղակալներին։

Սակրեբուլոյի երեսուն պատգամավորներից քսանինը պատգամավոր քվեարկել է նորընտիր նախագահ Վահան Արոյանի օգտին։ (Բացակայում էր մեկ պատգամավոր)։

Վահան Արոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին այս պաշտոնն իրեն վստահելու համար, վստահեցրեց, որ համատեղ ջանքերով աստիճանաբար կլուծեն բնակիչների խնդիրները։

Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ ընտրվեց Կոնստանտին Վարդանյանը, նրա օգտին քվեարկեցին ներկա բոլոր 29 պատգամավորները։

Բոլոր 29 պատգամավորները քվեարկել են նաեւ Սակրեբուլոյի փոխնախագահ Վաղինակ Արզումանյանի օգտին։ Իսկ Սակրեբուլոյի փոխնախագահ Գեորգի Չապանյանի օգտին քվեարկել է 27 պատգամավոր, երկուսը դեմ են եղել, իսկ մեկը՝ բացակայել է։

Radio NOR · Избраны председатель и заместители сакребуло

Վահան Արոյան

Կոնստանտին Վարդանյան

Վաղինակ Արզումանյան , Գեորգի Չապանյան