ՀՀ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ապագա գյուղի 31-ամյա մի բնակիչ անասուններ է գողանում։ Սակայն նրան պատասխանատվության ենթարկելու համար իրեղեն ապացույցներ էին հարկավոր, փաստեր, որոնք հետո են ի հայտ եկել: Շուտով ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 5-ի գիշերը կասկածվողը Այգեկ գյուղում իր «Նիվա» մակնիշի մեքենայով պատրաստվում է գողություն անել:
Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները ժամը 3-ի սահմաններում նշված գյուղում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու «Նիվան», մեքենայում՝ 6 գառ։
Պարզվել է՝ Այգեկ գյուղի բնակիչներից մեկի գոմից է գառները հափշտակել։ Իրավապահները գողացված անասունները վերադարձրել են տիրոջը, իսկ 31-ամյա տղամարդուն ներկայացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննության բաժանմունք։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է։