Պատվաստման արդյունավետության վերաբերյալ հակասությունների պայմաններում գիտնականները համոզված են, որ պատվաստումն օգնում է պաշտպանվել կորոնավիրուսից, թեև այն ամբողջությամբ չի վերացնում հիվանդանալու վտանգը։ Որո՞նք են նրանց փաստարկները:
Պե՞տք է արդյոք պատվաստվել կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ, եթե դեռ կա հիվանդանալու վտանգ, նույնիսկ երբ մարդը պատվաստված է։ Գիտնականներն ու բժիշկները շարունակում են ենթադրել, որ պատվաստանյութը պետք է տրվի։ Այսպիսով, ինչի՞ց է այն պաշտպանում:
Պատվաստումը պաշտպանում է կորոնավիրուսից
Գերմանական Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի (CDC) տվյալներով՝ mRNA պատվաստանյութերը առնվազն 80 տոկոսով պաշտպանում են սկզբնական SARS-CoV-2 կորոնավիրուսից: Դելտայի ավելի վարակիչ տարբերակի դեմ, վերջին 4 շաբաթվա ընթացքում ստացված RKI տվյալների համաձայն, նման պատվաստանյութերը ապահովում են մոտ 66 տոկոս պաշտպանություն: Սա վերաբերում է 18 տարեկանից բարձր բոլոր տարիքային խմբերին:
12-ից 17 տարիքային խմբում պատվաստանյութն ապահովում է միջինը 90 տոկոս պաշտպանություն կորոնավիրուսից։ Ճիշտ է, RKI-ի տրամադրած տվյալներից անհնար է պարզել, թե արդյոք պատվաստումներից հետո երեխաներն ու դեռահասներն ավելի ուժեղ իմունիտետ ունեն, թե՞ այս թվերը հետևանք են այն բանի, որ այս տարիքային խմբին թույլատրվել է պատվաստել միայն վերջերս: Պատվաստված մարդիկ ավելի լավ են պաշտպանված կորոնավիրուսի դելտա տարբերակից, քան չպատվաստված մարդիկ։ Omicron տարբերակի մասին դեռ տվյալներ չկան։
Հայտնի է, որ հակամարմինների կոնցենտրացիան օրգանիզմում որոշակիորեն թուլանում է պատվաստումից 6-9 ամիս անց։ Սակայն խթանող պատվաստումը խոստումնալից արդյունքներ է տալիս: Իսրայելում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երրորդ պատվաստումն օգնում է կանխել կորոնավիրուսային վարակի տարածումը։ Իսրայելում այս ամառ վարակների թիվը կրկին ավելացել է, թեև բնակչության մեծ մասն արդեն պատվաստվել է։ Դրանից հետո երկրում սկսվեց խթանիչ պատվաստումների արշավը։ Այժմ Իսրայելում վարակվածության մակարդակը կրկին նվազել է, հայտնում է DW-ն։