Նինոծմինդայի «ԱրՄաթ» -ում որոշ ընտանիքնրի կբաժանվի ֆրանսիական բարձրակարգ հագուստ

Նինոծմինդայի «ԱրՄաթ» -ում որոշ ընտանիքնրի կբաժանվի ֆրանսիական բարձրակարգ հագուստ

Նինոծմինդայի հարգելի բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 14։00-ից մինչև 18։00 և հաջորդ օրը՝ ամսի 16-ին ժամը 10։00-ից 18։00-ն Նինոծմինդայի ՀԱՍԵ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում գործող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում կիրականացվի «Աջակցություն ջավախքցիներին» ծրագիրը։

Ծրագրի շահառուները սոցիալապես անապահով ընտանիքներն են, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կարգ) և ծնողազուրկ երեխաները։ Բոլոր նրանք, ովքեր ունեն վերոնշյալ կարգավիճակներից որևէ մեկը, խնդրում ենք ներկայանալ կարգավիճակը հաստատող փաստաթղթով և ստանալ համապատասխան աջակցություն։

Հիշեցնենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն ջավախցիներին» ծրագիրը, որի շրջանակներում Ջավախքում բաժանվում է ֆրանսիական բարձրակարգ հագուստ։