Մցխեթայի մունիցիպալիտետի Ծերովանի գյուղում հարեւանների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, երեք մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Mtavari հեռուստաալիքը։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ կենցաղային կոնֆլիկտը վերաճել է փոխհրաձգության։ Վիրավորներից երեքը հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծանր է։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու դատաբժշկական փորձագետները։ Ձերբակալվածների մասին դեռևս չի հաղորդվում։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելը։