ԱՄՆ-ն անվանել է Պուտինի նպատակներից մեկը

ԱՄՆ-ն անվանել է Պուտինի նպատակներից մեկը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը, աշխարհաքաղաքական առումով, մտադիր է վերականգնել այն կարգը, որը պահպանվում էր Խորհրդային Միության ժամանակ։ Նման հայտարարություն նա արել է CNN-ի լրագրողներին տված հարցազրույցում, նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ այդպես է, սա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակներից մեկն է։ Իսկ դա նշանակում է ազդեցության գոտու վերականգնում այն ​​երկրների նկատմամբ, որոնք նախկինում եղել են Խորհրդային Միության կազմում»,- ասել է նա՝ հավելելով, որ դա անընդունելի է համարում։

Մեկնաբանելով Ռուսաստանի հետ անվտանգության հարցով առաջիկա բանակցությունները՝ Բլինկենն ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնում բեկումներ չեն սպասվում։ Նա գլխավոր խնդիրը համարում է Ռուսաստանի հետ տարբեր ձևաչափերով երկխոսության սկիզբը, սակայն բանակցությունների հարցում «հաջողության նշաձողը» բավականին ցածր է դրված։

Հունվարի 9-ին Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը ժամանել է Ժնև՝ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Բանակցություններից հետո Բրյուսելում տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ, իսկ Վիեննայում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հարթակում խորհրդակցություններ։