Հունվարի 13-ից Վրաստանում եղանակը կտրուկ կվատանա

Հունվարի 13-ից Վրաստանում եղանակը կտրուկ կվատանա

Հունվարի 13-ից 17-ը Վրաստանում սպասվում է եղանակի կտրուկ վատացում,- հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Մասնավորապես, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ ուժեղ, օդի ջերմաստիճանի զգալի նվազում, քամու ուժգնացում, առատ ձյուն լեռներում, մառախուղ և բուք։ Միաժամանակ, ծովում սպասվում է չորս-հինգ բալանոց փոթորիկ, ճանապարհներին՝ մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերին՝ սառցակալում, լեռնային շրջաններում ձնահյուսի վտանգ։

«Ճանապարհների որոշ հատվածներում երթևեկությունը կարող է սահմանափակվել առատ ձյան, տեսանելիության վատթարացման, բքի, մերկասառույցի և ձնահյուսի պատճառով», – հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։1tv.ge