Լարսում գործում են սահմանափակումներ

Լարսում գործում են սահմանափակումներ

Ձյան և քամու պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդների և կիսակցորդների տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։ ։

Տեղաշարժն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։