Ձյուն և փոթորիկ ծովում. Աջարիայում պայքարում են հետևանքների դեմ

Ձյուն և փոթորիկ ծովում. Աջարիայում պայքարում են հետևանքների դեմ

Աջարիայի բարձրադիր շրջաններում շարունակվում են ճանապարհների ձնամաքրման աշխատանքները, հայտնում է ինքնավարության կառավարությունը։

Բաթումում փոթորիկը և ուժեղ քամին լրջորեն վնասել են Նոր բուլվարը։ Տարածքում ծովի ալիքներն ավազ ու խճաքար են տարել, վնասել ենթակառուցվածքները, ողողել առափնյա գիծը։

«Բաթումի փողոցների և առափնյա գծի մաքրման աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա։ Աշխատանքներին ներգրավված է ավելի քան 200 մարդ։ Ճանապարհը մաքրվում է հատուկ տեխնիկայով։ Միաժամանակ մաքրվում են մայթերն ու ջրահեռացման վանդակաճաղերը»,- ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, պարբերաբար աշխատանքներ են իրականացվում ջրահեռացման ուղիների մաքրման ուղղությամբ։
Ըստ եղանակի կանխատեսումների՝ ձյան տեղումները բարձր լեռնային Աջարիայում կշարունակվեն ևս մի քանի օր։