Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական օպերացիայի մասին

Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական օպերացիայի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստացիներին հղված ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում ռազմական հատուկ օպերացիայի անցկացման մասին որոշում է կայացրել։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»,-ասել է նա։

Որոշումն ընդունվել է՝ համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրության 7-ր մասի 51-րդ հոդվածի և ի կատարումն ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ բարեկամության ու փոխօգնության մասին Դաշնային ժողովի վավերացրած պայմանագրերի։

Պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացման։

«Հատուկ օպերացիայի նպատակն է մարդկանց պաշտպանությունը, ովքեր 8 տարվա ընթացքում կիևյան ռեժիմի կողմից ենթարկվել են ծաղրի, ցեղասպանության, և դրա համար մենք կձգտենք Ուկրաինայի ապառազմականացման ու ապազգայնացման, ինչպես նաև դատարանին կհանձնենք նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակիչների դեմ, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների»,-ասել է Պուտինը։

Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի ընդհարումն Ուկրաինայի ազգայնական ուժերի հետ անխուսափելի է։ Դա միայն ժամանակի հարց է։ Նրանք պատրաստվում են, սպասում հարմար ժամի։ Նրանք նաև հավակնում են միջուկային զենքի տնօրինման։ Մենք նման բան նրանց թույլ չենք տա,նշել է Պուտինը։

«Ռուսաստանը չի կարող իրեն անվտանգ զգալ, զարգանալ, գոյատևել Ուկրաինայից եկող մշտական սպառնալիքի հետ։ Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ուկրաինայի ներգրավումն անընդունելի է»,-ասված է ուղերձում։

Պուտինը կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել հանցավոր հրամանները, անհապաղ վայր դնել զենքն ու տուն գնալ։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը հարգում է և կհարգի ԱՊՀ երկրների ինքնիշխանությունը։