Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։
«Վրաստանը չի պատրաստվում մասնակցել ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն ավելի կվնասի մեր երկրին ու մեր քաղաքացիներին։ Ուստի՝ որպես երկրի ժողովրդի համար պատասխանատու կառավարության ղեկավար՝ առաջնորդվելու եմ միայն երկրի ազգային շահերով»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ըստ կառավարության ղեկավարի՝ պատժամիջոցները կվնասեն Վրաստանի շահերին։aliq.ge