Փոփոխություններ են կատարվել Վրաստանում կորոնավիրուսի թեստավորման պետական ծրագրում, ըստ որի՝ մարտի 1-ից երկրում PCR թեստերն այլևս անվճար չեն, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Վրաստանում ՊՇՌ թեստը կարող է կատարվել անվճար՝ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշների առկայության դեպքում։ Թեստավորումն անցկացնելու որոշումը կայացրել է բժիշկը և տվել համապատասխան ուղեգիր։
PCR թեստավորումն անվճար է մնում միայն ռազմավարական հաստատությունների աշխատակիցների համար, ինրպես նաև բժիշկների, ուսուցիչների և նմանատիպ կառույցների այլ աշխատակիցների համար:
Ինչ վերաբերում է արագ հակագենային թեստերին, ապա դրանք մնում են անվճար: Առողջապահության նախարարությունը նշում է, որ հակագենի թեստի բացասական արդյունք ունեցող մարդիկ դեռ պետք է տանը մնան մեկուսացման մեջ առնվազն հինգ օր։