Երեկ, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի սպորտդահլիճում մեկնարկել էր վոլեյբոլի շրջանային առաջնությունը, որտեղ եզրափակիչ դուրս էին եկել Հեշտիայի 1 -ին եւ Խոջաբեկի թիմերը:
Այսօր՝ մարտի 6 -ին, վոլեյբոլի մրցաշարը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Լարված պայքարից հետո 1 -ին հորիզոնականը զբաղեցրեց Խոջաբեկի թիմը, երկրորդ տեղը Հեշտիայի 1 -ին թիմն էր, իսկ 3 -րդ տեղը Նինոծմինդայի թիվ 3 դպրոցը:
Մասնակիցները Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի ծառայության կողմից պարգեւտրվեցին մեդալներով եւ դիպլոմներով, իսկ 1 -ին տեղ գրաված թիմը պարգեւատրվեց փոխանցիկ գավաթով:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի եւ սպորտի ծառայության ղեկավար Լևոն Վարդանյանի հետ մեր զրույցը լսեք աուդիոձայնագրությունում.