Նինոծմինդայում բենզինի և դիզվառելիքի գները շարունակում են աճել

Նինոծմինդայում բենզինի և դիզվառելիքի գները շարունակում են աճել

Վերջին օրերին ինչպես Վրաստանի մի շարք քաղաքներում այնպես էլ Նինոծմինդայի ֆիրմային բենզալցակայաններում բենզինի եւ դիզվառելիքի ռեկորդային գներ են սահմանվել:

Նինոծմինդայի «Վիսոլ» բենզալցակայանում 1 լիտր պրեմիում բենզինի գինը 3,66 լարի է, «Շևրոն» -ում 3,60 լարի, իսկ «Լուկ Օիլ» -ում 3,55 լարի: Ռեգուլյրի գինը «Վիսոլ» -ում 3,45 լարի է, «Շևրոն» -ում 3,40 լարի, իսկ «Լուկ Օիլ» -ում 3,45 լարի:

Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բենզինը և դիզելային վառելիքը միջին հաշվով թանկացել են 40-50 թեթրիով:

Բենզինի եւ դիզվառելիքի գների բարձրացման մասին զրուցեցինք բեռնատար ավտոմեքենայի վարորդի հետ:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայում բենզինի և դիզվառելիքի գները շարունակում են աճել

Նինոծմինդայի «Վիսոլ», «Շևրոն» եւ «Լուկ Օիլ» բենզալցակայաններում վառելիքի գները՝ լուսանկարներում:

Нет описания.
Нет описания.
Нет описания.