Վրաստանը 2022 թվականի հունվարից վերսկսել է Հայաստանից էլեկտրաէներգիա գնել։ Վրաստանի «Էներգետիկ հաշվեկշռի» փաստաթղթի համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամսում Հայաստանից ձեռք է բերվել 136 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։
Ըստ վրաստանյան էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO-ի)՝ 2021, 2020 և 2019 թվականներին Վրաստանը Հայաստանից էլեկտրաէներգիա չի գնել, իսկ 2018 թվականի ընթացքում Հայաստանից ձեռք է բերել 8 մլն կիլովատ ժամ, 2017-ին՝ 127 մլն կՎտժ, 2015-ին՝ 86 մլն կՎտժ, 2014-ին՝ 2 մլն կՎտժ, 2013-ին, 2012-ին և 2016-ին ընդհանրապես չի գնել։
ESCO ընկերությունը նշում է, որ դեռ հայտնի չէ, թե ինչ գնով է Վրաստանը Հայաստանից էլեկտրաէներգիա գնում։
2022 թվականին Վրաստանի կողմից գնված 251 մլն կիլովատ ժամն ըստ երկրների բաշխված է հետևյալ կերպ.