Վառելիքի գների թանկացման դեմ բողոքի ցույցի մասնակիցները՝ Հերոսների հրապարակի և Լագունա Վերեի հարակից տարածքում փակել են ճանապարհը։ Այս մասին տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը։
Թբիլիսիի պարեկային ոստիկանության գլխավոր բաժնի ղեկավար Լաշա Ջոխաձեն ցուցարարներին կոչ է արել բացել ճանապարհը։ Իրավապահները ցույցի ժամանակ բերման են ենթարկել մոտ տասը մարդու։
Այս պահին ցուցարարները բացել են ճանապարհի մի մասը։
Ցուցարարները նախ հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղից երթով շարժվել են խորհրդարանի ուղղությամբ։ Քաղաքացիներն ասում են, որ վառելիքի գինը հասել է պատմական առավելագույնի, և այժմ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ։ Ցուցարարները պահանջում են վերացնել ակցիզի հարկը, ինչը, ըստ նրանց, կբերի վառելիքի գնի նվազում։1tv.ge