Ռուսաստանը թույլատրել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանը թույլատրել է հացահատիկի  արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է ընդունել, որով արտահանման արգելքից հանվում են ցորենի եւ մեսլինի, տարեկանի, գարու եւ սովորական եգիպտացորենի սերմերը։

Դրանց արտահանումը ԵԱՏՄ երկրներ թույլատրվում է գյուղատնտեսության նախարարության թույլտվության դեպքում։

Բացի այդ, թույլատրվում է ճայթող հատիկների արտահանումը Ռուսաստանից (պոպկոռնի պատրաստման համար)։

ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը մտցվել է մարտի 15-ից եւ գործում է մինչեւ հունիսի 30-ը։

Ըստ հացահատիկի շուկայի փորձագետների՝ տարեկան 2-3 միլիոն տոննա հացահատիկ է արտահանվում ԵԱՏՄ երկրներ.news.am