Թբիլիսիում բուժքույրն ու նրա հանցակիցը բերման են ենթարկվել կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ քարտ պատրաստելու համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
Կեղծ քարտի դիմաց բուժքույրը ստացել է 150 լարի (մոտ 50 դոլար)։
Այնուհետև կեղծ քարտի հիման վրա քաղաքացին գրանցվել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (ՀԱՊԿ) պաշտոնական տվյալների բազայում՝ որպես պատվաստված։
Գործը հետաքննվում է «առևտրային կաշառք» և «կեղծ փաստաթղթերի, կնիքների, դրոշմանիշների կամ բլանկի արտադրություն, իրացում կամ օգտագործում» հոդվածներով։
Ձերբակալվածներին սպառնում է չորսից վեց տարվա ազատազրկում։