Այսօր՝ ապրիլի 30-ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում անցկացվեց ասմունքի փառատոն նվիրված Եղիշե Չարենցի 125 ամյակին և Ժորա Սնխչյանի հիշատակին։
Փառատոնին մասնակցեցին Նինոծմինդայի շրջանի մի քանի գյուղերի դպրոցների աշակերտներ։ Նրանք ներկայացնում էին ինչպես Չարենցի այնպես էլ Սնխչյանի ստեղծագործությունները։
Ժյուրիի 5 հոգուց բաղկացած անձնակազմը բոլոր մասնակիցներին լսելուց հետո ընտրեց առաջին, երկրորդ և երրորդ տեղերին արժանի մասնակիցներին։ Առաջին տեղին արժանացավ Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի սանը։
Նշենք, որ վերոնշյալ տեղերին արժանացած մասնակիցները Մշակույթի կենտրոնի կողմից արժանացան մեդալների, դիպլոմների և հուշանվերների։
Փառատոնի ավարտին ելույթ ունեցավ Ժորա Սնխչայնի կինը՝ Սաթենիկ Սնխչյանը ով բարձր գնահատեց ուսուցիչների գործը և շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին։
Իր խոսքով՝ Նինոծմինդայի քաղաքապետարանի Սպորտի և մշակույթի բաժնի պետ Լևոն Վարդանյանը ոգևորեց բոլոր մասնակիցներին։