Ռուսաստանը հունիսի 1-ից 1 տոննա արևածաղկի ձեթի արտահանման հարկը 372,2 դոլարից կհասցնի 525 դոլարի։
Բացի այդ, գյուղատնտեսության նախարարության տվյալներով, արևածաղկի սերմերի արտահանման մաքսատուրքը 96,3 դոլարից հասել է 105 դոլարի։ Տեղեկությունը տարածում է Ինտերֆաքսը։
Արտահանման մաքսատուրքը ապրիլին կազմել է 313 դոլար մեկ տոննայի դիմաց, մարտին՝ 260,1 դոլար, փետրվարին՝ 251,4 դոլար, հունվարին՝ 280,8 դոլար, 2021 թվականի դեկտեմբերին՝ 276,7 դոլար, նոյեմբերին՝ 194,5 դոլար, հոկտեմբերին՝ 227,2 դոլար, իսկ 2021թ սեպտեմբերին՝ 169,9 դոլար:
Ռուսաստանը լողացող արտահանման հարկ է սահմանել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։ Այս մեխանիզմը կգործի մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։
Տեղեկացնենք, որ ապրիլի 15-ից Ռուսաստանը գործարկել է արևածաղկի ձեթի քվոտավորման մեխանիզմը՝ 1,5 մլն տոննա ծավալով և արևածաղկի քվոտայի ծավալի ժամկետը սահմանվել է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։