Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ Վրաստանի կառավարության հրամանով Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին 1000 լարի, իսկ 500 լարի կփոխանցեն այս պատերազմում զոհվածների ընտանիքներին։ Այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ինչպես պարզաբանել են քաղաքապետարանից, Թբիլիսիի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ծառայությունը պատերազմի վետերանների աջակցության ծրագրի շրջանակներում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների ամուսիններին(կաննանց) 300-ի փոխարեն փոխանցել է 500 լարի։
Մայիսի 9-ի տոնի կապակցությամբ Թբիլիսիի քաղաքապետարանը նյութական օգնություն է ցուցաբերել Հայրենական մեծ պատերազմի 84 վետերանների և այս պատերազմում զոհվածների ընտանիքի 46 անդամների։
Գումարների փոխանցումը կատարվել է շահառուների անձնական բանկային հաշվին՝ Վետերանների գործերի պետական ծառայության տրամադրած տվյալների բազայի հիման վրա»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Վետերանների միության տվյալներով՝ Վրաստանում այսօր ողջ են մնացել Երկրորդ համաշխարհային պատերազմի 172 վետերան, որոնցից 131-ը բնակվում է Թբիլիսիում։